շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մարդիկ, փորձելով անսահմանափակ փաթեթները, հետագայում անցնելու են միայն դրանց օգտագործմանը․ Ավինյան (տեսանյութ)

Մարդիկ, փորձելով անսահմանափակ փաթեթները, հետագայում անցնելու են միայն դրանց օգտագործմանը․ Ավինյան (տեսանյութ)

Տոմսային համակարգը նոր է և դրան սովորելը որոշակի ժամանակ է պահանջելու։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ դա է պատճառը, որ մարդիկ հաճխ խճճվում են:

Նրա խոսքով՝ քաղաքապետարանն այժմ առաջարկում է փաթեթներ, որոնք աննախադեպ են իրենց մատչելիությամբ։

«Մենք ունեցել ենք այդ մեկանգամյա ուղևորափոխադրում և հիմա միանգամից 7-8 փաթեթ ենք առաջարկում։ Մենք չենք հեծանիվ հորինողը, դա միջազգային փորձից է եկել։ Լինելու են տարբեր փաթեթներ, և մարդիկ, մեկ անգամ փորձելով անսահմանափակ փաթեթները, որոնք քաղաքապետարանը հիմա աննախադեպ ցածր գնով է առաջարկում, կրկնապատիկ տալով, հետագայում մարդիկ ուղղակի անցնելու են այդ անսահմանափակ փաթեթներին, որովհետև կտեսնեն, որ ֆինանսապես իրենց ավելի ձեռնտու է»,-նշեց քաղաքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: