ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարդիկ պետք է մարզվելու հնարավորություն ունենան. Ծառուկյան

Մարդիկ պետք է մարզվելու հնարավորություն ունենան. Ծառուկյան

Հայաստանում գործող 170 մարզադպրոցներից ԿԳՄՍՆ-ին պատկանում է ընդամենը 24 դպրոց: Այս մասին այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ Լոռու մարզում ասաց՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նա հարց հնչեցրեց, թե ինչպես կարող է Հայաստանը 170 դպրոցներով մասնակցել աշխարհի տարբեր առաջնությունների եւ օլիմպիական խաղերին: Նա միեւնույն ժամանակ նկատեց, որ, այնուամենայնիվ, Հայաստանին հաջողվում է մրցանակներ շահել:

՛՛Բայց մարզադպրոցներ պետք է կառուցվեն բոլոր ուղղություններով: Չի կարելի մեր երեխաներին փողոցում թողնել: Այդ ամենը պետք է անվճար լինի: Մարդիկ պետք է պարզապես մարզվելու հնարավորություն ունենան՛՛,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

 

  • Կիսվել: