հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարալիկում այրվել է մոտ 240 հակ անասնակեր

Մարալիկում այրվել է մոտ 240 հակ անասնակեր

Հունվարի 6-ին, ժամը 17:03-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի բամբակամանվածքային ֆաբրիկայի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 16-րդ փողոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 19:20-ին: Այրվել է մոտ 240 հակ անասնակեր։

 

  • Կիսվել: