երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մառախուղ, ձյուն, մերկասառույց․ եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին և Վերին Լարսում

Մառախուղ, ձյուն, մերկասառույց․ եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին և Վերին Լարսում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տավուշի մարզի Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին մառախուղ է:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։


Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: