կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Մաքուր երկաթ» գործարանի աշխատակիցը ընկել է 6 մետր բարձրությունից

«Մաքուր երկաթ» գործարանի աշխատակիցը ընկել է 6 մետր բարձրությունից

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ  ստացվել, որ Արցախի պողոտա 75 հասցեում գործող «Մաքուր երկաթ» գործարանի տարածքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ժամը 11։20-ին ահազանգ է ստացվում ոստիկանության Էրեբունու բաժին, որ շտապօգնության բժիշկների խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Հիվանդանոց մեկնած Էրեբունու ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Երևանի բնակիչ 48-ամյա Կամո Մ․-ն է։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանները  պարզել են, որ Կամո Մ․-ն նույն օրը՝ ժամը 10։00 սահմաններում, գտնվել է «Մարքուր երկաթ» գործարանում, որտեղ բազմահատակային վառարանի վրա աշխատանքներ կատարելիս, մոտ 5-6 մետր բարձրության վրա, ըստ նախնական տեղեկությունների՝ անզգույշ քայլ անելիս, կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել, ինչի հետևանքով էլ ստացել է մարմնական վնասվածք։ 

  • Կիսվել: