ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Մանթաշով» միության ներկայացուցիչները հանդիպել են Արցախի նախագահի հետ

«Մանթաշով» միության ներկայացուցիչները հանդիպել են Արցախի նախագահի հետ

Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում «Մանթաշով» գործարարների միության պատվիրակությունը հուլիսի 11-ին հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնում են Միությունից։

Քննարկվել են հայկական երկու հանրապետություններում տնտեսական կյանքի էլ ավելի աշխուժացման ծրագրեր, Արցախում ներդրումներ կատարելու հնարավորություններ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել է «Մանթաշով» միության գործունեությունը և նշել, որ պատրաստ է աջակցել կառույցին՝ գործարար համայնքի ծրագրերը կյանքի կոչելու համար։

ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո «Մանթաշով» միության անդամ գործարարները հանդիպել են նաև Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցի հետ, ով, ըստ Նախագահի որոշման, պիտի համակարգի Արցախի իշխանության համագործակցությունը «Մանթաշով» գործարարների միության հետ։

  • Կիսվել: