Մանրամասներ Սարալանջի փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ից. տուժածները հոսպիտալացվել են
Հունվարի 16-ին, ժամը 18։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի 73 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Գ. Ս․, ծնված 1985 թ․) և «BMW 316» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
«BMW 316» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր՝ Ա․ Ս․-ն, (ծնված 1990 թ.) և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: