ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մանրամասներ՝ «Կամազի» կողաշրջման հետևանքով վիրավոր զինծառայողների առողջական վիճակից

Մանրամասներ՝ «Կամազի» կողաշրջման հետևանքով վիրավոր զինծառայողների առողջական վիճակից

Պաշտպանության նախարարության «Կամազի» կողաշրջման հետեւանքով վիրավորված 7 զինծառայողների վիճակը կայուն է, նրանք շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում։ Պատահարի հետեւանքով զոհվել էր սպայական վերապատրաստման դասընթացի մասնակից 22-ամյա Գրիգոր Գրիգորյանը, վիրավորել էր 7 զինծառայող։

Նոյեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը եւս կայուն է։

  • Կիսվել: