կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մանրամասներ՝ Արցախի պողոտայում տեղի ունեցած վթարից

Մանրամասներ՝ Արցախի պողոտայում տեղի ունեցած վթարից

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 08:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայից դեպի Էրեբունի փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel», «Jeep» (վարորդ՝ Տ․ Ա․) և «VAZ » (վարորդ՝ Վ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

  • Կիսվել: