շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մանկապարտեզների համար նախատեսված շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել

Մանկապարտեզների համար նախատեսված շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել

Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում:

Քաղաքապետարանից հայտնում են, որ ամիսներ առաջ կրթական կառույցներում հայտնաբերված խնդիրները խորությամբ ուսումնասիրվել են, որից հետո շուրջ 4 տոննա հավի միս է ոչնչացվել:

3817.4 կգ թռչնամիսն ամբողջությամբ տեղափոխվել է աղբավայր, որտեղ ծանր տեխնիկայի միջոցով ամբողջականությունը խախտելուց հետո թաղվել է և ծածկվել հողաշերտով:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Կիսվել: