երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մանկական երկաթուղու թունելում ծխահեռացման աշխատանքների ժամանակ երկու հրշեջ ծխահարվել է

Մանկական երկաթուղու թունելում ծխահեռացման աշխատանքների ժամանակ երկու հրշեջ ծխահարվել է

Երևանի մանկական երկաթուղի տանող թունելում ծխահեռացման աշխատանքները շարունակվում են, երկու հրշեջ ծխահարվել է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը:

«Հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են: Ծուխը թունելում է, փակ տարածքում: Խնդիրը կայանում է նրանում, որ ծուխը դանդաղ է ցրվելու:

Այժմ այնտեղ աշխատում է 6 մարտական հաշվարկ»,- նշել է Բաղդասարյանը և հավելել, որ նրանց արդեն իսկ ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, վիճակը գնահատվում է նորմալ:

 

  • Կիսվել: