երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն ունենք Հայաստանում. Փաշինյանի ուղերձը՝ Հայ մամուլի օրվա առթիվ

Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն ունենք Հայաստանում. Փաշինյանի ուղերձը՝ Հայ մամուլի օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առիթով:

Ուղերձը ներկայացնում ենք ստորև.

՛՛Հայ մամուլի հարգելի ներկայացուցիչներ,
Սիրելի գործընկերներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա կապակցությամբ:

Այս տոնը կոչված է մեկ անգամ ևս արժևորելու և նշանավորելու ազատ խոսքի դերն ու կշիռը մեր հասարակության տարբեր շերտերում: Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում մեր կառավարությունը հետևողական է և շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկիրը շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով:

Այս օրերին, երբ ազգովի բազմաթիվ մարտահրավերների առաջ ենք կանգնում, դրանց հաղթահարման ճանապարհին հայ մամուլը կարևոր անելիք ունի, քանի որ մամուլի առանցքային դերերից է առողջ մտածելակերպով կայուն հասարակության ձևավորումը, տարբեր ոլորտներում թափանցիկության ապահովումն ու իրականության պատշաճ իրազեկումը: Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն ունենք Հայաստանում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք այն:

Սիրելի լրագրողներ,
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ,

Ձեր բարդ և պատասխանատու աշխատանքում մաղթում եմ արդյունավետ գործունեություն, ստեղծագործական վերելքներ, մշտապես կատարելագործվելու կամք և ձգտում՛՛:
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: