ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանում բախվել են Opel-ն ու Hayasa մոտոցիկլը․  մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են Opel-ն ու Hayasa մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 20-ին ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահամմներում Ֆուչիկի փողոցում, Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի դիմաց բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 38-ամյա Մկրտիչ Ս․-ի վարած Opel մակնիիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Նարեկ Հ․-ի վարած Hayasa մակնիշի առանց հաշվառման համարանիշի մոտոցիկլը։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիլկավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

  • Կիսվել: