ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
«Մալաթիայի» տոնավաճառը կարծում եմ վաղը կվերաբացվի. տնօրեն

«Մալաթիայի» տոնավաճառը կարծում եմ վաղը կվերաբացվի. տնօրեն

«Մալաթիայի» տոնավաճառը վաղը՝ փետրվարի 4–ին, կվերսկսի աշխատանքը։ Այս մասին հայտնել է «Մալաթիայի» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։

«Մենք վաղը կաշխատենք, բայց այսօր պետք է հասցնենք ավարտին հասցնել աշխատանքները։ Տեսչական մարմնից կգան՝ կստուգեն, կարծում եմ՝ կաշխատենք վաղը»,- նշել է տոնավաճառի տնօրենը։

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի  որոշմամբ՝ «Մալաթիա» տոնավաճառն փետրվարի մեկից փակվել է։ Անցած տարի իրականացված ստուգումների ընթացքում տեսչական մարմնի արձանագրած 17 խախտումներից 12-ն են վերացվել, մյուսների համար՝ տոնավաճառի տնօրենի խոսքով՝ երկար ժամանակ է պետք։

Տոնավաճառի աշխատակիցները փետրվարի մեկին, բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով թույլ տալ աշխատել, մինչեւ հայտնաբերված խախտումները վերացնելը։

  • Կիսվել: