հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Մակեեւկայում 63 ռուս զինվոր է զոհվել Ուկրաինայի Զինված ուժերի հարվածի հետեւանքով․ ՌԴ ՊՆ

Մակեեւկայում 63 ռուս զինվոր է զոհվել Ուկրաինայի Զինված ուժերի հարվածի հետեւանքով․ ՌԴ ՊՆ

Ուկրաինայի Զինված ուժերը հարված են հասցրել ԴԺՀ-ի Մակեեւկայի շրջանում ռուս զինվորականների ժամանակավոր տեղակայման կետի ուղղությամբ, զոհվել է 63 մարդ, հայտնում է ՊՆ-ն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ գնդակոծությունն իրականացվել է HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգից։ Ուկրաինացի զինվորականները 6 հրթիռ են արձակել, որոնցից երկուսը հաջողվել է ոչնչացնել։

«Ժամանակավոր տեղակայման կետի ուղղությամբ արձակված ֆուգասային գլխամասով  չորս հրթիռների հարվածի հետեւանքով զոհվել է 63 ռուս զինծառայող», - հայտնել է ՊՆ-ն։

  • Կիսվել: