ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մահվան պատճառը կարող է տրվել նաև կլինիկական ախտորոշման հիման վրա, և կորոնավիրուսից մահացած պացիենտները չեն դիահերձվում․ Նախարար

Մահվան պատճառը կարող է տրվել նաև կլինիկական ախտորոշման հիման վրա, և կորոնավիրուսից մահացած պացիենտները չեն դիահերձվում․ Նախարար

Կորոնավիրուսից մահացած պացիենտները չեն դիահերձվում և միշտ չէ, որ մահվան պատճառը դրվում է դիահերձման հիման վրա, այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, ինչպե՞ս է պարզվել, որ 27 քաղաքացի մահացել է ոչ թե կորնավիրուսից, այլ մեկ ուրիշ հիվանդությունից։

Ըստ նախարարի, ախտորոշումը դրվում է բազմաթիվ բժշկական, օբյեկտիվ փաստերի հիման վրա, օրինակ՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում և պարզվում է, որ քաղաքացին ունի նաև կորոնավիրուսային հիվանդություն։

«Դիահերձումը մահվան պատճառը ներկայացնելու մեթոդներից ընդամենը մեկն է։ Մնացած բոլոր դեպքերում դա արվում է կլինիկական ախտորոշման հիման վրա, որը դնում է բժիշկը», -նշեց նախարարը։

 

  • Կիսվել: