երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մահվան ելքով վրաերթ․ վարորդը դիմել է փախուստի

Մահվան ելքով վրաերթ․ վարորդը դիմել է փախուստի

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ և փախուստի դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակիչ 59-ամյա  Հայկ Խաչատրյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Հ․ Խաչատրյանը տեղում մահացել է։ 

  • Կիսվել: