չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. վարորդը «Հայրենիք» շուկայի դիմաց վրաերթի է ենթարկել ստորգետնյա անցման վրայով անցնող հետիոտնին

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. վարորդը «Հայրենիք» շուկայի դիմաց վրաերթի է ենթարկել ստորգետնյա անցման վրայով անցնող հետիոտնին

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում 59-ամյա Բորիկ Մ-ն իր վարած BYD մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։ 

Հետիոտնը փողոցն անցել է արգելված հատվածով, այն դեպքում, երբ իր՝ անցնելու վայրում կա ստորգետնյա անցում։ Իսկ վրաերթ կատարած վարորդն էլ ասել է, որ ինքն է հարվածել հետիոտնին, սակայն հետո մեկ այլ ավտոմեքենա է վրաերթի ենթարկել։

  • Կիսվել: