երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մահացել  է ճառագայթային ուռուցքաբան Ներսես Քարամյանը

Մահացել է ճառագայթային ուռուցքաբան Ներսես Քարամյանը

Կյանքից անժամանակ հեռացել  է ճառագայթային ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցաբանության ազգային կենտրոնը, որտեղ նա երկար տարիներ աշխատել է։

«Շուրջ 30 տարի բժիշկը աշխատել է մեր կենտրոնում՝ իր գիտելիքներով և մեծ փորձառությամբ բուժելով հազարների: Նրա անցած ուղին և մինչև վերջին օրը նվիրվածությունն իր մասնագիտությանը հավերժ օրինակ կլինեն ապագա սերունդների համար, որոնք նվիրվել են մարդկանց կյանքեր փրկելուն, նրանց կյանքի որակը բարձրացնելուն:

Բժիշկն իր գործի անմնացորդ նվիրյալն էր, իր հոր` վաստակաշատ գիտնական, բժիշկ Սամվել Քարամյանի արժանի հետնորդը: 

ՈՒԱԿ-ի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում սիրելի գործընկերոջ ընտանիքին, հարազատներին և բոլոր մտերիմներին:

Ներսես Քարամյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 10-ին՝ ժամը 18:00-20:00-ն, «Լյուար» սգո սրահում (հասցեն՝ Սիլիկյան հին խճուղի, 18 շենք): Հուղարկավորությունը` ապրիլի 11-ին՝ ժամը 13:00-ին` նույն վայրից», – ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: