շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մահացել է ՀՀ նախագահի խորհրդական, դիվանագետ Համլետ Գասպարյանը

Մահացել է ՀՀ նախագահի խորհրդական, դիվանագետ Համլետ Գասպարյանը

71 տարեկան հասակում մահացել է թարգմանիչ, դիվանագետ Համլետ Գասպարյանը:
Գասպարյանը 1974-1988 թվականներին աշխատել է Երևանի հրատարակչություններում որպես սրբագրիչ, հրատարակչական խմբագիր։ Մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը:
 
2006-2008 թվականներին եղել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար։ 2010 թ. մարտի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Համատեղության կարգով նշանակվել է Չեռնոգորիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
 

2017 թվականից Արմեն Սարգսյանի խորհրդականն էր:

Համլետ Գասպարյանը 2020-ի մայիսին պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով:

  • Կիսվել: