չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Մահացել է Մինո Ռայոլան՝ Հենրիխ Մխիթարյանի գործակալը

Մահացել է Մինո Ռայոլան՝ Հենրիխ Մխիթարյանի գործակալը

54 տարեկան հասակում մահացել է հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։ Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ Ռայոլայի մահվան պատճառը եղել է հիվանդությունը, որի պատճառով նա հունվարին հոսպիտալացվել էր Միլանում և վիրահատություն տարել։ Հիվանդության բնույթը չի բացահայտվում։

Մինո Ռայոլան համաշխարհային ֆուտբոլում ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր, նա կնքել է բազմաթիվ գործարքներ ամենահայտնի ֆուտբոլիստների հետ։ Ռայոլան ներկայացնում էր այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան, Էրլինգ Հոլանդը, Ռոմելու Լուկակուն, Մարիո Բալոտելլին և այլոք։

  • Կիսվել: