երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Լըմուանը հանդիպել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից մի քանիսի հարազատներին

Լըմուանը հանդիպել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից մի քանիսի հարազատներին

Ֆրանսիայի Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը հանդիպել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից մի քանիսի հարազատների հետ: Այս մասին նա նշեց Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ասելով, որ այդ հանդիպումն իր համար շատ կարևոր և նշանակալից է եղել:

Նա հավելեց. ՛՛Ես, ի թիվս այլոց, նաև ցանկանում էի հանդիպել 5 ռազմագերիների ընտանիքիների անդամների հետ, որովհետև Ֆրանսիան լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, համատեղությամբ իր երկու գործընկերների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, ապրիլի 13-ին հանդես եկավ հատուկ հայտարարությամբ: Հայտարարություն, որում առանձնահատուկ շեշտադրությամբ նշվում էր՝ միջազգային համաձայնագրի դրույթներին համաձայն՝ ամենաշտապ կերպով հայկական կողմին ռազմագերիների և պահվող անձանց վերադարձ՛՛:

Լըմուանի խոսքով՝ հանդիպման ընթացքում փորձել են հարազատներից հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալ իրենց գերի հարազատների վերաբերյալ:

՛՛Փորձեցի նրանց բոլորին փոխանցել ուղերձ, որ մենք պետք է ուժերին ներածի չափով մեր օժանդակությունը փորձենք ցուցաբերել, որպեսզի վերջիններս կարողանան այս հարցն իրենց համար փարատված համարել՛՛,-ասաց Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարը:

 

 

  • Կիսվել: