կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Լուծարվել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների բոլոր կառույցները

Լուծարվել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների բոլոր կառույցները

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի 2026թ. հունվարի 19-ից պարտականություններից ազատվելու հետ միաժամանակ լուծարվել են նաև Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների բոլոր կառույցները: Այս մասին հայտնում է Qahana.am-ը:

«2026թ. հունվարի 30-ից Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող է նշանակվել Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը:

Երիտասարդաց նոր միությունները կձևավորվեն երիտասարդաց միությունների վերաբերյալ Կանոնադրությունը ընդունելուց հետո»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: