Լուրեր են պտտվում, որ «Լիդիան Արմենիա»-ն ցանկանում է իր փաստաբանների հիմնադրած պահնորդական ընկերությունը գործի դնել․ ՀԲՃ
Լուրեր են պտտվում, թե «Լիդիան Արմենիա»-ն իր փաստաբանների հիմնադրած պահնորդական ընկերությունն է ցանկանում գործի դնել։ Այս մասին հայտնում է «Հայկական բնապահպանական ճակատ»-ը։ Հայտարարության մեջ ասվում է․
«Լուրեր են պտտվում, որ Լիդիանն իր փաստաբանների հիմնադրած պահնորդական ընկերությունն է ցանկանում գործի դնել։
Հիշեցնենք, որ ամռանը վարձած «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն պահնորդական լիցենզիայով չուներ զենք պահելու և օգտագործելու իրավունք, սակայն Ամուլսար էր փորձում ներխուժել զինված։ Այս վարձկանների բռնի «արկածների» մասին երևի տեղյակ եք։
Ամեն ինչ պետք է անել, որ Լիդիան սիքյուրիթիին ոստիկանությունը չտա զենք օգտագործելու իրավունք, իսկ ավելի կոնկրետ՝ այս նոր պահակախումբը բռնի սադրանքներ չկազմակերպի ընդդեմ խաղաղ դիմադրության»,- ասված է հաղորդագրության մեջ։