Լսարաններից մինչև մարզագորգեր, հաղթանակներ ու մեդալներ․ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը 80 տարեկան է
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 80–ամյակի առթիվ այսօր տեղի ունեցավ «Սպորտը հանուն խաղաղության և առողջության» թեմայով միջազգային ֆորում։
Ֆորումի նպատակն էր ապահովել գիտական և մասնագիտական հարթակ, որտեղ քննարկվում է սպորտի դերը՝ խաղաղության հաստատման, առողջության պահպանման, սոցիալական համերաշխության ամրապնդման և միջազգային համագործակցության զարգացման և ամրապնդման գործում, միաժամանակ նպաստելով միջազգային գործընկերային համագործակցության ձևավորմանը և կայուն զարգացմանը։
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցան քննարկումներ, թե ինչպես սպորտը կարող է ծառայել որպես ուժեղ և արդյունավետ գործիք համայնքների համախմբման, առողջության պահպանման և միջմշակութային հարգանքի հաստատման համար։
Ֆորումն առիթ էր նորից ընդգծելու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ավանդը ոչ միայն մարզիչների, մարզիկների և ոլորտի մասնագետների պատրաստման, այլև սպորտային գիտության ու կրթության զարգացման գործում։


