երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Լրագրողների պաշտպանության միջազգային կազմակերպությունները կոչ են արել Ադրբեջանին դադարեցնել ճնշումներն անկախ լրատվամիջոցների նկատմամբ

Լրագրողների պաշտպանության միջազգային կազմակերպությունները կոչ են արել Ադրբեջանին դադարեցնել ճնշումներն անկախ լրատվամիջոցների նկատմամբ

Ադրբեջանի գործող իշխանությունը մշտապես աչքի է ընկել անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելով: Բաքվում լրագրողների նկատմամբ հետապնդումներն այնքան մեծ ծավալի են հասել, որ լրագրողների պաշտպանության միջազգային կազմակերպությունները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին և դադարեցնել ճնշումներն անկախ լրատվամիջոցների նկատմամբ, գրում է «Գեղարդ հիմնադրամը»: 

Դեռևս 2023 թվականին ձերբակալվել էր «Abzas Media»-ի կայքի տնօրեն Ուլվի Հասանլին: Խուզարկել էին նրա բնակարանն ու «Abzas Media»-ի գրասենյակը, որտեղ, ըստ ուժայինների տարածած հայտարարության, հայտնաբերվել էր 40 հազար եվրո: Ավելի ուշ բերման էր ենթարկվել փոխտնօրեն Մահամմադ Կեկալովը, իսկ հաջորդ օրը՝ արտերկրից վերադառնալուն պես, օդանավակայանում ձերբակալվել էր կայքի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըն: Պետք է նշել, որ նույն գործով ձերբակալվել էին նաև լրագրողներ Նարգիզ Աբսալամովան, Էլնարա Գասըմովան և հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալըն:

Լրագրողներին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում, մաքսանենգություն, կեղծ փաստաթղթերի օգտագործում, հարկերից խուսափում և այլն: Մեղադրյալներից ոչ ոք չէր ընդունել առաջադրված մեղադրանքները՝ պնդելով, որ ձերբակալությունները կապված են իրենց մասնագիտական գործունեության հետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: