հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Լոռու մարզպետը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Լոռու մարզպետը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանն այսօր պատվաստվեցին կորոնավիրուսի համավարակի դեմ՝ սեփական օրինակով ցույց տալով պատվաստանյութի անվտանգ լինելու հանգամանքը և միջոցառման խիստ կարևորությունն ու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ պատվաստումից հետո մարզի ղեկավարը հորդորել է պատվաստմանը վերաբերվել որպես անհրաժեշտ միջոցառում՝ կանխելու համավարակը.

«Պատվաստվելու համար բոլոր հնարավորությունները մեր երկրում, այդ թվում՝ մեր մարզում ստեղծված են: Հանրային վերաբերմունքի փոփոխությունը պատվաստանյութերի հանդեպ շատ կարևոր է: Պատվաստումը էական ազդեցություն ունի համավարակի կանխարգելման և հանրության շրջանում կայուն իմունիտետ ձևավորելու գործում»,- ասել է Ա. Խաչատրյանը:

  • Կիսվել: