երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լոռու մարզպետը 12 օրով արձակուրդ է մեկնում

Լոռու մարզպետը 12 օրով արձակուրդ է մեկնում

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մեկնում է արձակուրդ․«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ
մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»
օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին
տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 8 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի
սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ և չվճարվող արձակուրդ՝ 2 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-7-ը ներառյալ:

2. Արամ Խաչատրյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս
կփոխարինի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Գոռ
Ասրյանը»։

  • Կիսվել: