ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Լոռոիում «Nissan Elgrand»-ը մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել. կա 1 զոհ

Լոռոիում «Nissan Elgrand»-ը մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել. կա 1 զոհ

Այսօր՝ հունվարի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:  Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 11:30-ի սահմաններում «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել: 
 
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները:  
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և մահացածի ինքնութունը: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: