Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում
Դեկտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ մինչև 25-30 մ/վ արագությամբ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում` 15-20 մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։
Քամին` արևմտյան` 4-9 մ/վ, դեկտեմբերի 17-ին և 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 15-20 մ/վ, առանձին շրջաններում՝ մինչև 25-30 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-19-ն աստիճանաբար կբարձանա ևս 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին, 19-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։