երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Շիրակի մարզում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Սևան, Վարդենիս քաղաքներում և Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է

Շիրակի մարզում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Սևան, Վարդենիս քաղաքներում և Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Շիրակի մարզում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Սևան, Վարդենիս քաղաքներում և Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Կիսվել: