շաբաթ, հունվար 18
18 / 1 / 2025
Լիցենզավորումը և թույլտվությունները տրամադրված են, այժմ թևակոխում ենք թեստավորման փուլ. ԲՏԱ նախարարը՝ «Ստարլինկ Էյ Էմի» մասին

Լիցենզավորումը և թույլտվությունները տրամադրված են, այժմ թևակոխում ենք թեստավորման փուլ. ԲՏԱ նախարարը՝ «Ստարլինկ Էյ Էմի» մասին

Դեկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի՝ ՀԾԿՀ-ում կայացած նիստերի որոշումներով բավարարվել են ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ Էյ Էմ» ՍՊ ընկերության հայտերը՝

1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի թույտվություն տրամադրելու վերաբերյալ:

2. Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կազմակերպման համար երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույտվություն տրամադրելու վերաբերյալ:

Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Այսպիսով, լիցենզավորումը և թույլտվությունները տրամադրված են, և այժմ թևակոխում ենք թեստավորման փուլ, որը, լիահույս, եմ մոտակա ամիսներին կավարտվի, և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի»,- գրել է նա։ 

  • Կիսվել: