հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լևոն Բալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Լևոն Բալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Լևոն Բալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Լևոն Բալյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ:

Աշխատանքային գործունեություն
1999-2007 թթ․ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Ավան և Նոր-Նորք, Արմավիրի մարզային, Աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժիններում՝ որպես հարկադիր կատարող, ավագ հարկադիր կատարող, առաջատար խորհրդատու, գլխավոր խորհրդատու և մարզային բաժնի պետի տեղակալ
2007-2008 թթ․ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևանի քաղաքային բաժնի պետի տեղակալ
2008-2016 թթ․ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ, Ավան և Նոր-Նորք, Աջափնյակ և Դավթաշեն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Վարչական ակտերով բռնագանձումների բաժինների պետ
2016-2019 թթ․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի, ապա Տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժին պետ
19․08․2019 թ․-2022 դեկտեմբեր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ»:

 

  • Կիսվել: