ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Լեհաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգության առթիվ

Լեհաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգության առթիվ

Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Գեղարքունիքի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորանոցում բռնկված հրդեհի ժամանակ զոհված 15 զինծառայողների ընտանիքներին։
«Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնել էինք, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

  • Կիսվել: