ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լազարյան ակումբի նիստին մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված ռուս եւ հայ զինվորների հիշատակը

Լազարյան ակումբի նիստին մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված ռուս եւ հայ զինվորների հիշատակը

Հոկտեմբերի 28-ին տեսակամրջի ձեւաչափով անցկացվող «Լազարյան ակումբի» նիստին մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված ռուս եւ հայ զինվորների հիշատակը։

Այս նախաձեռնությամբ հանդես է եկել «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։  

Քաղաքական գործչի խոսքով՝ ռուս զինվորները հերոսաբար պայքարել են Ուկրաինայում Արեւմուտքի էքսպանսիայի դեմ, միաժամանակ, հայ զինվորներն անձնվիրաբար եւ արիաբար մարտնչել են ադրբեջանական հերթական ագրեսիայի դեմ։ Նրա խոսքով՝ Հայաստանն ավելի քան 200 զոհ է ունեցել։

«Եվ այդ արյունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խղճի վրա է »,-նշել է Գեղամյանը։  

  • Կիսվել: