հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լարված իրավիճակ` ԱԺ-ում. Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ իշխանությունն ու ընդդիմությունը սկսեցին միմյանց վրա շշեր նետել

Լարված իրավիճակ` ԱԺ-ում. Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ իշխանությունն ու ընդդիմությունը սկսեցին միմյանց վրա շշեր նետել

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հերթական տհաճ միջադեպը գրանցվեց:

Անդրադառնալով նախորդների կառավարման թերացումներին բանակի զինման հետ կապված՝ Հայկ Սարգսյանը ասաց, որ «չպետք է գնալ վիրավորանքների և տալ, մեկի գլուխը ջարդել»։ Տեղից նրա ելույթին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Ղազինյանը և Սեյրան Օհանյանը։ Վերջինիս ի պատասխան՝ Հայկ Սարգսյանն արձագանքեց «ռազբորկա չեն սարքել», ապա շարունակեց՝ թե բոլոր այն պաշտոնյաները, որոնց ժամանակ փողով մարդ է բանակից ազատվել, նրանք դավաճաններ են։

Տեղից արձագանքեց Սեյրան Օհանյանը, իսկ Հայկ Սարգսյանը, նրան դիմելով, ճշգրտեց․ «Քե՞զ եմ ասում, արա՛»։ Սեյրան Օհանյանը շիշ նետեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ, դահլիճում կրգերը բորբոքվեցին, նոր շշեր նետեցին Հայկ Սարգսյանի ուղղությամբ, Ալեն Սիմոնյանը կարգադրեց անջատել ուղիղ եթերը և ներս հրավիրել անվտանգության աշխատակիցներին։

Հայտարարվեց ընդմիջում մինչև ժամը 12.00-ն:

 

  • Կիսվել: