շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Լարսը փակ է․ ՀՀ տարածքում ևս կան փակ ճանապարհներ

Լարսը փակ է․ ՀՀ տարածքում ևս կան փակ ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերի միջհամայնքային, Լանջիկ-Մաստարա, Գորիս-Սիսիան, Աշոցք-Ամասիա և Արթիկ-Մեծ Մանթաշ ավտոճանապարհները։
Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Արտաշատ և Մասիս քաղաքներում տեղում է ձյուն։
Թալինի տարածաշրջանում, Մաստարա-Լանջիկ, Ամասիա-Աշոցք ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: