Լարսը բացվել է մարդատար մեքենաների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար»,– ասել է նա։
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փետրվարի 25-ին փակվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Այս պահի դրությամբ ճանապարհը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար: