շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Լարսը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է նաև բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար», – ասվում է ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: