երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լարսի ճանապարհը դեռ մի քանի օր փակ կմնա

Լարսի ճանապարհը դեռ մի քանի օր փակ կմնա

«Վերին Լարսի» անցակետը փակ կմնա ևս մի քանի օր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս-վրացական սահմանը և Գուդաուրի-Կոբի ճանապարհի հատվածը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
«Պատճառը եղանակի վատթարացումն է։ Ձնահոսքի վտանգը դեռ պահպանվում է։ Տեղումները` առատ ձյան տեսքով, սպասվում են մինչև երեքշաբթի օրվա վերջ և ամենայն հավանականությամբ ճանապարհը փակ կլինի մինչև չորեքշաբթի»,– նշեց նա։
Վահան Հակոբյանը հավելեց նաև, որ երեկվա տվյալով անցակետում մոտ 250 բեռնատար է եղել, որից մոտ 100–ը` հայկական:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։

  • Կիսվել: