ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Լարս տանող ճանապարհը ժամանակավոր կփակվի. Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտ

Լարս տանող ճանապարհը ժամանակավոր կփակվի. Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտ

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 123 կմ –135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում հակահրդեհային պաշտպանության, անվտանգության և մոնիտորինգի համակարգերի շարունակական ստուգման աշխատանքներ իրականացնելու նպատակով` 2022 թվականի հոկտեմբերի 11-ին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

«Ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթևեկությունը կուղղվի դեպի միջպետական նշանակության Դևդորակի թունելի մուտքային ճանապարհը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ, գրում է aliq.ge-ն:

 

  • Կիսվել: