Լարգրողները նամակ հանձնեցին Նիկոլ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերցրեց լրագրողների նամակը, որը վերաբերում էր օրերս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և «Tribune.am» կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանի միջև տեղի ունեցած միջադեպին։ Դիմումի տակ 161 լրագրողի ստորագրություն կար։
Նամակով լարգրողները պահանջում են նախաձեռնել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց և այդ նպատակով իրականացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ։