երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Լանջազատ գյուղում անասնակեր է այրվել․ երեք մարտական հաշվարկ է մեկնել

Լանջազատ գյուղում անասնակեր է այրվել․ երեք մարտական հաշվարկ է մեկնել

Սեպտեմբերի 28-ին, ժամը 01:57-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջազատ գյուղում այրվում է անասնակեր, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։42-ին, մարվել՝ 13:17-ին։ Այրվել է 3,000 հակ անասնակեր։

  • Կիսվել: