երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լանջազատ բնակավայրի ոլորաններում տեղի էր ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը երկկողմանի դարձել էր անանցանելի

Լանջազատ բնակավայրի ոլորաններում տեղի էր ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը երկկողմանի դարձել էր անանցանելի

Մարտի 28–ի երեկոյան Լանջազատ բնակավայրի ոլորաններում տեղի էր ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը երկկողմանի դարձել էր անանցանելի։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Պարեկային ծառայության աշխատակիցները։ Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին վատ տեսանելիության պատճառով։
Մարտի 29-ի առավոտյան աշխատանքները վերսկսել էին ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության և Պարեկային ծառայության աշխատակիցները։ Տեղում աշխատել է նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Ղուկասյանը։
Պարեկային ծառայության աշխատակիցներն իրականացրել են ճանապարհի սահմանազատման, իսկ փրկարարները և ճանապարհաշինարարական ընկերության աշխատակիցները կատարել են վտանգ ներկայացնող ժայռաբեկորների հարկադիր փլուզման և ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ ճանապարհը դարձնելով երկկողմանի երթևեկելի։
Աշխատանքներին ներգրավված են եղել 45 հոգի և 15 միավոր տեխնիկա։
Ճանապարհից հեռացման ենթակա քարերի քանակը կազմել է մոտ 600-700 խորանարդ մետր։

 

  • Կիսվել: