չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Լանջառ գյուղում Volkswagen մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և 40 մետր սահել ձորը

Լանջառ գյուղում Volkswagen մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և 40 մետր սահել ձորը

Դեկտեմբերի 26-ին, ժամը 21։05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղում ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Լանջառ գյուղում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ձորից (մոտ 40 մետր)։

  • Կիսվել: