հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կյանքից հեռացել է սփյուռքահայ բարերար, «Արցախբանկ»-ի խորհրդի նախագահ Արդեն Սելլեֆյանը

Կյանքից հեռացել է սփյուռքահայ բարերար, «Արցախբանկ»-ի խորհրդի նախագահ Արդեն Սելլեֆյանը

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Հարգելի՛ հայրենակիցներ

Կյանքից անժամանակ հեռացավ սփյուռքահայ բարերար, գործարար, «Արցախբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ, իմ մտերիմ բարեկամ Արդեն Սելլեֆյանը:

Օտար ափերում ապրելով հանդերձ՝ նա միշտ արարել է իր ժողովրդի համար՝ հայրենիքի կարոտը սրտում: Եվ այդ կարոտը վերածվել է նվիրումի, ինչն էլ դրսևորվել է նրա ապրած տարիների ողջ ընթացքում իրականացրած առաքելությամբ: Ստամբուլում ծնված, իսկ այնուհետև Շվեյցարիա տեղափոխված Արդենը, դարձավ տեղի հայ համայնքի ականավոր դեմքերից մեկը, ով արել է հնարավորը, որպեսզի հայը սփյուռքի այդ գաղթօջախում չկորցնի իր ինքնությունը: Նա գաղափարի մարտիկ էր, որ երբեք չհուսալքվեց, և Էրգրի հադեպ փայփայած մեծ սերը, թուրքական ժխտողականության ու հայ ժողովրդի հանդեպ գործած մեծագույն ոճրագործության դեմ իր բողոքն ու կորցրածը նորից վերագտնելու հավատն արտահայտեց օտարության մեջ դառնալով այն նախաձեռնողներից մեկը, որ հռչակեց Արևմտյան Հայաստանի իշխանությունը…

Ազգանվեր հայորդին իր համեստ ներդրումն է ունեցել նաև Արցախի տնտեսության զարգացման գործում:

Վշտակցում եմ Արդեն Սելլեֆյանի հարազատներին:

Աստված հոգիդ լուսավորի, սիրելի՛ ընկեր...»:

  • Կիսվել: