երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Կյանքից հեռացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը

Կյանքից հեռացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը

Երկարատև հիվանդությունից հետո դեկտեմբերի 31-ին մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը։ Տեղեկությունը հաստատեցին «Հայ ազգային կոնգրեսից»։

Սամսոն Ղազարյանը ծնվել է 1953թ. հունվարի 28-ին Արթիկի շրջանի Տուֆաշեն գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը պատմաբանի որակավորմամբ:
Մահացել է Գալուստ Սահակյանը

1976-80-ին աշխատել է «Հայկապշին» տրեստում որպես բանվոր, 1982-ին` օպերային և բալետի թատրոնում որպես տեխնիկ, Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանում՝ ուսուցիչ, 1983-87-ին լրագրական աշխատանք է կատարել «Ռադիոհեռուստապետկոմում» և «Ավանգարդ» թերթում, 1987-90-ին` Մխիթար Սեբաստացու անվ. Կրթօջախում՝ ուսուցիչ:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր: 1988-ի դեկտեմբերի 24-ին ձերբակալվել և մինչեւ 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ:

Եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր:

  • Կիսվել: