հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կյանքից հեռացել է անվանի բժիշկ, գիտնական Արտաշես Ազնաուրյանը

Կյանքից հեռացել է անվանի բժիշկ, գիտնական Արտաշես Ազնաուրյանը

Երևանի պետական բժշկական համալսարանը և առողջապահական ոլորտը մեծ կորուստ են կրել. 84 տարեկանում կյանքից հեռացել է անվանի բժիշկ, գիտնական, բժշկագիտության նահապետ Արտաշես Վարդանի Ազնաուրյանը։

Նա 1964 թվականին ավարտել էր Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը. Ազնաուրյանին շնորհվել էր պրոֆեսորի կոչում.

1975-77 թթ. եղել է բժշկական ինստիտուտի գիտական ​​աշխատանքների գծով պրոռեկտոր:

Շուրջ 30 տարի Արտաշես Ազնաուրյանը ղեկավարել է հյուսվածաբանության ամբիոնը. 1989-90 թթ. եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարը՝ ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի հիմնադիրներից է. Ազնաուրյանը հեղինակ է ավելի քան 330 գիտական ​​հոդված, հայերեն 2 դասագրքի, ռուսերեն և անգլերեն 5 ուսումնական ձեռնարկի, 5 մենագրության, հյուսվածաբանական տերմինների եռալեզու բառարանի (հայերեն, ռուսերեն, լատիներեն):

Պրոֆեսորի ղեկավարությամբ պաշտպանվել է ավելի քան 4 տասնյակ թեկնածուական և 10-ից ավելի դոկտորական ատենախոսություն:

ԵՊԲՀ ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը խորապես ցավակցում է պրոֆեսորի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։

Հանգչեք խաղաղությամբ, սիրելի՛ դասախոս։

  • Կիսվել: