երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կյանքից անժամանակ հեռացել է վաստակաշատ թավջութակահար Մարինե Մհերյանը

Կյանքից անժամանակ հեռացել է վաստակաշատ թավջութակահար Մարինե Մհերյանը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը խորը ցավով տեղեկացնում է, որ կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտ, վաստակաշատ թավջութակահար Մարինե Մհերյանը։

Մարինե Մհերյանը երկար տարիներ աշխատել է նվագախմբում՝ կանգնած լինելով նրա ստեղծման ակունքներում:

Գրառման մեջ նաև ասված է․

«Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ցավակցում է Մարինե Մհերյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին, ուժ և համբերություն մաղթում նրանց»։

  • Կիսվել: