չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Կստեղծվի նահատակվածների հիշատակը հավերժացնող հաղթանակի խորհրդանիշները ներկայացնող շտեմարան

Կստեղծվի նահատակվածների հիշատակը հավերժացնող հաղթանակի խորհրդանիշները ներկայացնող շտեմարան

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ կստեղծվի նահատակվածների հիշատակը հավերժացնող հաղթանակի խորհրդանիշները ներկայացնող շտեմարան:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի, Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի, Ազգային պատմամշակութային հասարակական կազմակերպության, ինչպես նաև Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալության նախաձեռնությամբ մեկնարկում է խոշոր նախագիծ, որի նպատակն է ստեղծել ամբողջական տեղեկատվական շտեմարան:
 
Այս շտեմարանը կներառի Հայաստանի և Արցախի տարածքներում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի հերոսների և հայրենիքի համար նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողները, հուշարձանները, հուշահամալիրները և հաղթանակի խորհրդանիշները:
 
Նախագծի շրջանակում նախատեսվում է նաև հրատարակել համապատասխան գիրք-ալբոմներ: Այս նախագծի մաս է կազմում արդեն պատրաստվող գիրք-ալբոմը, որը հեղինակել են Հովիկ Ավանեսովը, Լեռնիկ Հովհաննիսյանը և Արմինե Հայրապետյանը։
 
Հարգելի' հայրենակիցներ, եթե ձեր տրամադրության տակ կան համապատասխան լուսանկարներ կամ տեղեկատվություն, խնդրում ենք դրանք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջին` https://www.facebook.com/OmbudsmanofCultureoftheArmenianHighlands ։
 
Խնդրում ենք նշել՝
 
-Հուշարձանի գտնվելու վայրը (նշելով մարզը կամ շրջանը),
-Քանդակագործի և ճարտարապետի անունը (եթե հայտնի է),
-Տեղադրման տարեթիվը,
-Լուսանկարի հեղինակի անունը:
 
Նախագծին աջակցած բոլոր անձանց անունները կնշվեն որպես աջակիցներ:
Կանխավ շնորհակալություն` ձեր աջակցության համար:

  • Կիսվել: